Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: Դրանք են`
8.1.1«Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.
8.1.2«Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս
2.4
Խումբ 2ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է
2.5
Խումբ 2ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը.
8.1.3, 8.1.4«Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.
8.2.1«Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.
8.2.2 - 8.2.6«Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`
- 1
8.2.2`
3.27
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Կանգառն արգելված է»,
3.28
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանելն արգելված է»,
3.29
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին»,
3.30
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին.
- 2
8.2.3
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)`
3.27 - 3.30
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանների ազդման գոտու վերջը.
- 3
8.2.4
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)`
3.27 - 3.30
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանների ազդման գոտում գտնվելու մասին.
- 4
8.2.5
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ),
8.2.6
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)`
3.27 - 3.30
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում.
8.3.1 - 8.3.3«Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.
8.4.1-8.4.8«Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`
- 1
8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա,
- 1.1
8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա,
- 2
8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա,
- 2.1
8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և
հիբրիդայինհիբրիդային ավտոմոբիլէներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:Սեղմել → բառարանի ամբողջական սահմանումը ավտոմոբիլների վրա,
- 3
8.4.8
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա.
8.4.9-8.4.15«Բացի տրանսպորտային միջոցի տեսակից». Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը.
8.4.14
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ) ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա.
8.5.1, 8.5.2, 8.5.3«Շաբաթ, կիրակի և տոն օրեր»,
8.5.2
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ). «Աշխատանքային օրեր»,
8.5.3
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ). «Շաբաթվա օրեր». ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.
8.5.4, 8.5.5 - 8.5.7«Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 - 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է.
8.5.8«Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է
4.9.1
Խումբ 4ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանի հետ, տեղեկացնելու համար, որ
4.9.1
Խումբ 4ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33.
3.2
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.3
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.4
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.5
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.7
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.8
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.9
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.10
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.20
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.22
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.24
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.32
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
3.33
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
5.31
Խումբ 5ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ ճանապարհային նշանների հետ.
8.6.1 - 8.6.9«Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`
- 1
8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար,
- 2
8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար.
8.7«Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ
6.4
Խումբ 6ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.
8.8«Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.
8.9«Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է
6.4
Խումբ 6ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին.
8.10«Ավտոմոբիլների զննման տեղ». տեղեկացնում է, որ
6.4
Խումբ 6ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանման տեղ» կամ
7.11
Խումբ 7ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն.
8.11«Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.
8.12«Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է
1.25
Խումբ 1ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.
8.13«Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս
գլխավորգլխավոր ճանապարհ2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ», 2.3.2 - 2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում» 2.3.8-2.3.11՝ «Երկրորդական ճանապարհների հարում», կամ 5.1` «Ավտոմայրուղի» նշաններով նշված ճանապարհ հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհ հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ: Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն այդ ճանապարհը հատվող ծածկույթով ճանապարհին հավասարազոր չի դարձնում.Սեղմել → բառարանի ամբողջական սահմանումը ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
8.14«Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.
8.15«Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է
1.22
Խումբ 1ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ,
5.19.1
Խումբ 5ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ և
5.19.2
Խումբ 5ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ.
8.16«Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է.
8.17«Հաշմանդամություն ունեցող անձինք». տեղեկացնում է, որ
6.4
Խումբ 6ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով.
8.18«Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.
8.19«Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս
վտանգավորվտանգավոր բեռվտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները.Սեղմել → բառարանի ամբողջական սահմանումը բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։
Կիրառվում է 3.32
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3
Խումբ 4ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ.
8.20.1, 8.20.2«Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը». կիրառվում են
3.12
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի.
8.21.1 - 8.21.3«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը».
կիրառվում են 6.4
Խումբ 6ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները.
8.22.1 - 8.22.3«Խոչընդոտ». կիրառվում են
4.2.1 - 4.2.3
Խումբ 4ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը.
8.23«Աշխատում է տարհանիչը». Ցույց է տալիս, որ
3.27-3.30
Խումբ 3ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում.
8.24«Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ»: Ցուցանակի վրա կարող է նշվել կայանատեղն օգտագործող կազմակերպության անվանումը.
8.25«Բացի ծառայողական ավտոմոբիլներից»: Ցուցանակի վրա կարող է նշվել կազմակերպության անվանումը.
8.26«Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի».
8.27«Բացի զբոսաշրջային ավտոբուսներից».
8.28«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի».
8.29«Էլեկտրամոբիլների լիցքավորում» կիրառում են
7.4
Խումբ 7ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ,
7.5
Խումբ 7ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ,
7.7
Խումբ 7ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ,
7.9-7.11
Խումբ 7ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար:
Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ) և 8.13
Խումբ 8ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ) ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին: