ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ

ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ
ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ

Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Դրանք են`

5.1
«Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.2
«Ավտոմայրուղու վերջ».
5.3
«Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը.
5.4
«Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ».
5.5
«Միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ.
5.6
«Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ».
5.7.1, 5.7.2
«Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս.
5.8
«Դարձափոխային երթևեկություն». ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի.
5.9
«Դարձափոխային երթևեկության վերջ».
5.10
«Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ».
5.11.1
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ.
5.11.2
«Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ». Ճանապարհ, որով հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված գոտիով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հանդիպակաց.
5.12.1
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ».
5.12.2
«Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ».
5.13.1, 5.13.2
«Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ».
5.13.3-5.13.4
«Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ».
5.14
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի».

երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա.

5.14.1
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ».
5.14.2
«Հեծանվորդների համար գոտի».
5.14.3
«Հեծանվորդների համար գոտու վերջ».
5.15.1
«Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով.
5.15.2
«Երթևեկության ուղղությունները գոտիով». երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով:

Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց: 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա: Խաչմերուկից առաջ տեղադրված 5.15.1 և «5.15.2» նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.15.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս.

5.15.3
«Գոտու սկիզբ». արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը:

Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի.

5.15.4
«Գոտու սկիզբ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է.
5.15.5
«Գոտու վերջ». թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը.
5.15.6
«Գոտու վերջ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը.
5.15.7
«Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին.
5.15.8
«Գոտիների քանակը». ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները.

5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր), 5.16. «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ».

5.17
«Տրամվայի կանգառի տեղ».
5.18
«Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ».
5.19.1, 5.19.2
«Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 - 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ.

5.19.3 և 5.19.4 - «Անկյունագծային հետիոտնային անցում» նշանները տեղակայվում են այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով.

5.20
«Արհեստական անհարթություն». ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա.
5.21
«Բնակելի գոտի». տարածք, որտեղ գործում են կանոնների` բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.22
«Բնակելի գոտու վերջ».
5.23.1, 5.23.2
«Բնակավայրի սկիզբ». բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.24.1, 5.24.2
«Բնակավայրի վերջ». վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.25
«Բնակավայրի սկիզբ». այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.26
«Բնակավայրի վերջ». 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը.
5.27
«Կայանման սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը).
5.28
«Կայանման սահմանափակումով գոտու վերջ».
5.29
«Կարգավորվող կայանման գոտի». վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը).
5.30
«Կարգավորվող կայանման գոտու վերջ».
5.31
«Առավելագույն արագության սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը).
5.32
«Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ».
5.33
«Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը).
5.34
«Հետիոտնային գոտու վերջ»։