ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ

ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ

Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները: Դրանք են`

4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6
«Երթևեկությունն ուղիղ», 4.1.2` «Երթևեկությունը դեպի աջ», 4.1.3` «Երթևեկությունը դեպի ձախ», 4.1.4` «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ», 4.1.5` «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ», 4.1.6` «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ».

թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով:

Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը (4.1.1 - 4.1.6 նշանները կարող են կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով).

4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ.

4.2.1, 4.2.2
«Արգելքի շրջանցումն աջից», 4.2.2` «Արգելքի շրջանցումը ձախից». շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.
4.2.3
«Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից». շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից.
4.3
«Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.
4.4.1
«Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.
4.4.2
«Հեծանվային արահետի վերջ».
4.5.1
«Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը.
4.5.2
«Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)».
4.5.3
«Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».
4.5.4, 4.5.5
«Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)». Կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.
4.5.6, 4.5.7
«Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».
4.6
«Նվազագույն արագության սահմանափակում». թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ.
4.7
«Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
4.8
«Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն».

«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ`

4.8.1
ուղիղ , 4.8.2` դեպի աջ, 4.8.3` դեպի ձախ:
4.9
(ուժը կորցրել է 15.12.2011)
4.9.1
«Երթևեկությունը հակասահքային շղթաներով». ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաների կիրառումով՝ առնվազն երկու տանող անիվների վրա։ 4.9.1 նշանի ազդման գոտին նշանի տեղակայման վայրից մինչև 4.9.2 նշանը եղած տարածությունն է։ 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։ 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ:
4.9.2
«Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ». նշանը ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը: