ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին: Դրանք են`
- «Առաջին բժշկական օգնության կետ».
- «Հիվանդանոց».
- «Ավտոլցավորման կայան».
- «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում».
- «Ավտոմոբիլների լվացում».
- «Հեռախոս».
- «Սննդի կետ».
- «Խմելու ջուր».
- «Հյուրանոց կամ մոթել».
- «Հանգրվան».
- «Հանգստի վայր».
- «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ».
- «Ոստիկանություն».
- «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ».
- «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի». ճանապարհի հատված, որտեղ իրականացվում է նշանի վրա նշված հաճախականության հաղորդումների ընդունում.
- «Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի». ճանապարհի հատված, որտեղ գործում է վթարային ծառայությունների հետ ռադիոկապի համակարգ` նշանի վրա նշված քաղաքացիական հաճախականությամբ.
- «Լողավազան կամ լողափ».
- «Զուգարան».
- «Արտակարգ կապի հեռախոս». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու հեռախոսը.
- «Կրակմարիչ». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է կրակմարիչը.
- «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ».