Խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ` բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:
XV
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԳԱՌԻ ԿԵՏԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ
5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի»,
- 1` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:
Բնակավայրերում կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներն ունեն երթևեկության առավելություն, սակայն այն սկսել կարող են միայն՝ համոզվելով, որ հարևան գոտիով մոտեցող տրանսպորտային միջոցներն իրենց համար խոչընդոտ չեն ստեղծում:
Վարորդները պետք է խոչընդոտ չստեղծեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետում կանգնած ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին մոտեցող կամ դրանից (դռների կողմից) հեռացող հետիոտներին, եթե իջնելն ու նստելը կատարվում է երթևեկելի մասից կամ երթևեկելի մասում գտնվող կանգառի հարթակից:
